Տաթև Աբրահամյանը կանանց գրոսմայստերի կոչում է ստացել

Տաթև Աբրահամյանը կանանց գրոսմայստերի կոչում է ստացել

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ալ Էյն քաղաքում անցկացված իր նիստում կանանց գրոսմայստերի կոչում է շնորհել 23-ամյա հայ շախմատիստուհի Տաթև Աբրահամյանին (ԱՄՆ):

Տաթևն այս օրերին գտնվում է Հայաստանում և պատրաստվում է մասնակցել հունիսի 15-ին Ջերմուկում մեկնարկող Կարեն Ասրյանի հուշամրցաշարին:

ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել 16-ամյա Կարեն Գրիգորյանին: 22-ամյա Աննա Հայրապետյանը արժանացել է կանանց միջազգային վարպետի կոչման, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---