Երևանի թիվ 184 և 105 ավագ դպրոցների սաները ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում մասնակցել են Բաց դռների օրվան

Երևանի թիվ 184 և 105 ավագ դպրոցների սաները ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում մասնակցել են Բաց դռների օրվան

PanARMENIAN.Net - Երևանի թիվ 184 և 105 ավագ դպրոցների սաներն այսօր այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի իր գլխամասային գրասենյակ՝ մասնակցելու ընկերության կազմակերած Բաց դռների օրվան։

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը երիտասարդներին թույլ է տալիս առավել հստակ պատկերացնել և գնահատել բիզնես միջավայրը, գիտակցել, թե ինչ է իրենից ներկայացնում կորպորատիվ պատասխանատվության վրա հիմված կառավարման նորօրյա մեխանիզմը:

«Նվաճումների հասնելու ամենակարճ ճանապարհը երկարաժամկետ նպատակներով առաջնորդվելն է: ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքը հասցրել է համոզվել, որ հաջողվում են բոլոր այն նախաձեռնությունները, որոնց հիմքում հասարակության և երկրի հանդեպ պատասխանատվությունն է: Ուզում եմ հավատալ, որ վաղվա ձեր նվաճումների հիմքում ևս լինելու են այդ արժեքները»,-ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Պատանի հյուրերը շրջել են ընկերության գլխամասային մասնաշենքում, համադրել կառավարման մոդելի վերաբերյալ իրենց լսածն ու տեսածը և հրաժեշտ տվել գոհունակությամբ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---