Թբիլիսիի հայկական թատրոնը Հայաստանում հասնդես կգա հյուրախաղերով 8 հունիսի 2011 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-9-ը Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, որի 155-ամյակը լրանում է այս տարի, հունիսի 6-19-ը հյուրախաղերով հանդես է գալիս Երևանում ու ՀՀ մի շարք քաղաքներում: Հունիսի 9-ին Երևանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հյուրախաղերով հանդես կգան Ջ. Պատրիկի «Սիրելի Պամելա» ստեղծագերծությամբ: Բեմադրության հեղինակն է Ա. Բայանդուրյանը, գլխավոր դերերում հանդե են գալու Վրաստանի վաստակավոր արտիստ Ժ. Կարապետյանը, Լ. Մկրտչյանը, Ն. Բայանդուրյանը, Մ. Խաչոյանը, Գ. Մելքումյանը և Դ. Բարսեղյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ֆելիքս Խաչատրյանը: Հյուրախաղերն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 16 անձից բաղկացած թատերախումբը հայաստանյան հանդիսատեսին կներկայացնի Ջոն Պատրիկի «Սիրելի Պամելա» (բեմադրիչ` Արմեն Բայանդուրյան), Սերգեյ Բելովի «Շտապ պահանջվում է 5000 եվրո» (բեմադրիչ` Լևոն Ուզունյան) և Գուրգեն Խանջյանի «Ավերակների պահակները» (բեմադրիչ` Ռոմա Մատիաշվիլի) պիեսները: 14-օրյա հյուրախաղերի ընթացքում թատերախումբը հանդես կգա Վանաձորում, Ալավերդում, Երևանում, Սպիտակում, Ստեփանավանում և Տաշիրում 1-ական ներկայացումներով: Վրաստանի մշակույթի նախարարությունը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի ամրակայման ու վերանորոգման աշխատանքների իրականացման համար հատկացրել է 1 մլն.200.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները (շենքը կառուցվել է 1936 թ. և վերանորոգվել է ընդամենը մեկ անգամ): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |