Գյումրեցիները կրկին բողոքում են Մինասի որմնանկարները Երևան տեղափոխելու համար 8 հունիսի 2011 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Գյումրիից Մինասի որմնանկարների Զվարթնոց օդանավակայան տեղափոխման նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել Գյումրիում: Հունիսի 8-ին «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի պատասխանատուները իտալացի մասնագետի հետ միասին «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարի պատից անջատման աշխատանքներ իրականացրեցին: Այնուհետև նախատեսվում էր, որ պատից անջատված որմնանկարները, փաթաթված վիճակում պետք է տեղափոխեին Երևան, սակայն բազմաթիվ գյումրեցիների բողոքի և Մինասի Ավետիսյան հիմնադրամի ղեկավար Արման Ավետիսյանի հետ բանակցությունների արդյունքում որոշվեց, այնուամենայնիվ, որմնանկարներն այդ օրը չտեղափոխել: Որմնանկարը փաթաթված վիճակում տեղափոխվեց նույն գործարանի պահեստային մաս, որից հետո դռները կողպվեցին քաղաքացիական հասարակության կառույցների կողմից տրամադրված փականով: Այս հարցի շուրջ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Մինաս Ավետիսյանի որդի Նարեկ Ավետիսյանը դեռ մայիսի 12-ին ասել էր, որ թյուր կարծիք է ձևավորվել հասարակության մոտ, որ դա քաղաքականություն է Գյումրիից մշակութային արժեքների գողացման համար: «Ես, իմ եղբայրը և մայրս միշտ էլ կապված ենք եղել Գյումրի քաղաքի հետ, և մենք դեմ չէինք լինի, որ այն մնար այնդեղ: Գյումրեցիները բազմաթիվ հնարավորություններ են ունեցել որմնանկարներն իրենց քաղաքում պահելու համար, սակայն նրանք ոչինչ չարեցին, իսկ այժմ, երբ Կառավարությունը որոշել է այն ռեստավրացիայի ենթարկել, նրանք դժգոհում են»: Նա նաև ասաց, որ այժմ լավ հնարավորություն է Մինասին օտարերկրյա այցելուներին ներկայացնել, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում բոլորն անխտիր այն կտեսնեն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում |