Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է Հայաստանի դերակատարությունը ՍԾՏՀ-ում 8 հունիսի 2011 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Բուխարեստում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպումը, որին նախորդեց կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը: Արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՍԾՏՀ դիտորդ երկրների, սեկտորային համագործակցության գործընկերների եւ հարակից կազմակերպությունների պատվիրակությունները, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ հյուրերի կարգավիճակով: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր եւ ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում գոհունակությամբ նշեց անցած կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ-ում Ռումինիայի նախագահությամբ սոցիալ-տնտեսական համագործակցության բոլոր բնագավառներում արձանագրված առաջընթացը եւ դրանում Հայաստանի գործնական դերակատարությունը: Կարեւորվեց կազմակերպության արդյունավետության հետագա բարելավմանը, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական օրակարգի խթանման նշանակությունը: Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունեցին մի քանի տասնյակ որոշումներ: Ռումինիան ներկայացրեց իր նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները: Հանդիպման ավարտին հանդիսավոր արարողությամբ ՍԾՏՀ-ում նախագահությունը Ռումինիայից փոխանցվեց Ռուսաստանին, որը կազմակերպությունը կպաշտոնավարի մինչեւ ընթացիկ տարվա վերջը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա |