Հայաստանի առաջին նախագահը չեխ պաշտոնյաներին ներկայացրել է ՀԱԿ-ի առաջիկա անելիքները

Հայաստանի առաջին նախագահը չեխ պաշտոնյաներին ներկայացրել է ՀԱԿ-ի առաջիկա անելիքները

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արևելյան հարևանության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի և Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եսթրաբի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն, ինչպես նաև Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

 Ուշագրավ
---