Արմեն Գեւորգյանը հունիսի 8-ին ծանոթացել է «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շինաշխատանքների ընթացքին![]() 8 հունիսի 2011 - 19:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն հունիսի 8-ին այցելեց Շիրակի եւ Լոռու մարզեր, ծանոթացավ «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով վերակառուցվող դպրոցների շինաշխատանքների ընթացքին: Փոխվարչապետը Շիրակի մարզում եղավ Նոր կյանք եւ Արեւշատ գյուղերի դպրոցներում: Զեկուցվեց, որ արդեն կատարվել է աշխատանքների 70-80 տոկոսը: Նախատեսվում է, որ դպրոցները շահագործման կհանձնվեն նոր ուսումնական տարում: Շիրակից Ա. Գեւորգյանը մեկնեց Լոռու մարզ, այցելեց Սպիտակի թիվ 1 եւ Վանաձորի թիվ 22 դպրոցների շինհրապարակներ: Այստեղ եւս աշխատանքները լայն թափով ընթանում են, այս դպրոցները նույնպես աշակերտների առջեւ դռները կբացեն առաջիկա ուսումնական տարում: Այցի ավարտին Լոռու մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն` մարզպետ Ա. Քոչարյանի, «Դպրոցաշինություն» ծրագրի տնօրեն Հ. Սարգսյանի, «Միացյալ հայկական հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Ա. Գյուլխասյանի, շահառու համայնքների ղեկավարների եւ դպրոցների տնօրենների, շինարարական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Փոխվարչապետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց կատարված աշխատանքների ընթացքը: Նա միաժամանակ հորդորեց մշտական ուշադրություն դարձնել աշխատանքների որակին` հիշեցնելով, որ ծրագիրն ունի մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ: Խորհրդակցությանը քննարկվեցին ծրագրի արդյունքում տնտեսված գումարների տնօրինման հետ կապված հարցեր: Առաջարկվեց խնայված միջոցներից 100 –ական մլն դրամ ուղղել Սպիտակի, Վանաձորի եւ Ստեփանավանի դպրոցների մյուս մասնաշենքերի վերանորոգմանը` այդպիսով ամբողջացնելով ուսումնական հաստատությունների նորոգումը: Նշենք, որ ՀՀ կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ կնքված Վերաձեւակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով հիմնադրամի ծրագիրը շարունակվում է «Դպրոցաշինության» բաղադրիչով եւ ընդգրկում է Լոռու եւ Շիրակի մարզերից երեքական դպրոց: Այս մարզերն ընտրվել էին Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն դոլար է: Դպրոցների հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2010թ. հունիսին, դրանք նախատեսվում էր ավարտել 2011թ. վերջին, սակայն ընթացքում աշխատանքները կազմակերպվել են այնպես, որ նոր ուսումնական տարին երեխաները կարողանան դիմավորել նորոգված դպրոցներում: Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետին զեկուցվեց նաեւ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով Սպիտակում, Վանաձորում եւ Ստեփանավանում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ բոլոր ուղղություններով շինաշխատանքներն արդեն մեկնարկել են: Ծրագրի շրջանակում հիմնականում վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքներ, վերելակներ, բարեկարգվում են փողոցներ, Վանաձորում նորոգվում են նաեւ ուսումնական եւ մշակութային հաստատություններ: Ա. Գեւորգյանը մարզպետին, համայնքների ղեկավարներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը, հետեւել աշխատանքների որակին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |