ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան սկզբունքների շուտափույթ համաձայնեցման հույս ունի 8 հունիսի 2011 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն հույս ունի, որ Մադրիդյան սկզբունքների վերջնական տարբերակը շուտով հավանության կարժանանա: Այդ մասին նա լրագրողներին է հայտնել Ստեփանակերտում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքով, Մադրիդյան սկզբունքների վերջնական տարբերակն այն տարբերակն է, որը քննարկվում էր 2011 թվականի մարտին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ: Դրանից հետո, Ֆասիեի խոսքով, փաստաթղթում փոքր շտկումներ են կատարվում: Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովն իր հերթին նշել է, որ սկզբունքների շուրջ աշխատանքը շարունակվում է, քանի որ մի շարք հարցեր դեռևս մշակման կարիք ունեն, ինչով էլ հունիսի 11-ին Մոսկվայում կզբաղվեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Իգոր Պոպովն ավելացրել է, որ եթե կարգավորման սկզբունքների վերջնական տարբերակը համաձայնեցվի, ապա դրանց շուրջ աշխատանքը, հնարավոր է, ավարտվի հունիսի 25-ին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |