Great Valley-ն այս տարվա խաղողի բերքի համար անտոկոս վարկեր կհատկացնի գյուղացիներին

Great Valley-ն այս տարվա խաղողի բերքի համար անտոկոս վարկեր կհատկացնի գյուղացիներին

PanARMENIAN.Net - Հայկական կոնյակ արտադրող ընկերություններից մեկը` Great Valley-ին, շուտով կհայտարարի հայ գյուղացիական տնտեսություններին ներկա տարվա բերքի համար անտոկոս վարկեր հատկացնելու մասին, որի նպատակն է հայրենական խաղողագործության զարգացումը: Վարկային միջոցները հիմնականում պետք է ուղղվեն պարարտանյութերի, դիզվառելիքի ձեռքբերմանը, գյուղտեխնիկայի և փոխադրամիջոցների վերանորոգմանն ու վարձակալությանը:

Great Valley-ի ղեկավարությունը հայտարարում է, որ մինչ մայիսի վերջը վճարել է 2010 թ. խաղողի բերքի մթերումների համար և ներկայումս գյուղացիական տնտեսություններին պարտքեր չունի: Այս պահին ընթանում է գնումների նոր գործընթացի նախապատրաստումը: “Մեր գործարանների և մթերման կետերի դռները մշտապես բաց են խաղողագործների առջև, որոնց արտադրանքի համար կվճարենք նոր վարկային ծրագրի շրջանակներում, դրանց պայմանները նախադեպը չունեն Հայաստանում”, - նշեց Great Valley-ի գլխավոր տնօրեն Լևոն Արզաքանցյանը:

Այս տարվա սկզբին Great Valley ընկերությունը դարձավ Հայ կոնյակագործների միության ստեղծման նախաձեռնողներից և հիմնադիրներից մեկը, որի անդամությունը կօգնի իրականացնել հայկական կոնյակի արտադրության ընթացքում միջազգային ստանդարտների պահպանման խստագույն վերահսկողություն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---