ՀՀ կրոնական կառույցների ակտիվացումը կապված է առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների հե՞տ

ՀՀ կրոնական կառույցների ակտիվացումը կապված է առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների հե՞տ

PanARMENIAN.Net - Հայաստանի կրոնական կառույցների ակտիվացումը կապված է կրոնական կառույցների հանդեպ վերաբերմունքի հարցում օրենսդրության մեջ փոփոխություններ ներմուծելու` Հայաստանի կառավարության մտադրության հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: «Բացի դրանից, արտասահմանյան երկրների կողմից ցանկացած աջակցություն ստանալու համար աղանդավորները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե իրենց ճնշման են ենթարկում մեր երկրում: Իսկ քանի որ Հայաստանում չկա այնպիսի կառույց, որը կկարողանար ճնշում գործադրել աղանդների վրա, նրանք փորձում են իմիտացնել այդ ճնշումը», - ասել է նա:

Բացի դրանից, հայ փորձագետը կրոնական կառույցների ակտիվացումը կապել է 2012 և 2013 թվականներին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ: Նրա խոսքով, իրենց գործունեությամբ աղանդները ցանկանում են հայկական կուսակցություններին ցույց տալ, որ կարող են լավ ընտրազանգված ծառայել` ոչ ավել, ոչ պակաս 300 000 մարդ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---