2008-ին Պուտինը Քոչարյանին զգուշացրել է, որ բռնությունն անթույլատրելի է, պնդում է Լևոն Տեր-Պետրոսյանը![]() 9 հունիսի 2011 - 10:00 AMT PanARMENIAN.Net - «Առավոտ» օրաթերթը հրապարակել է հատված Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսից, որը նա տվել է 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան դեպքերից հետո իր առանձնատանը: Ասուլիսի ժամանակ Հայաստանի առաջին նախագահը անդրադարձել է դեռ այն ժամանակ շրջանառվող շշուկներին իշխանությունների և ընդդիմության երկխոսության վերաբերյալ: Իր խոսքում Տեր-Պետրոսյանը նշում է, որ իշխանությունները արտասահմանյան պաշտոնյաներին, դիվանագետներին ինչպես նաև ժողովորդին, տարբեր մակարդակներով փորձում են համոզել թե բանակցություններ են վարում ընդդիմության հետ, այն պարագայում երբ նման առաջարկ անգամ չի հնչել: «Ես ավելին կասեմ՝ երեկ չէ առաջին օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Ով Քոչարյանն ասել է երկու բան, որ բռնությունը բացառված է, ոչ մի բռնություն չի լինի, Պուտինն էլ զգուշացրել է, որ բռնությունն անթույլատրելի է: Առաջին խոսքը դա է եղել: Եվ Ռուսաստանի նախագահ Պուտինին Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ես հիմա լուրջ բանակցությունների մեջ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ...»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի մարտի 1-ի իր մամուլի ասուլիսում, հավելելով, որ դա սուտ է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |