Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանական բանակին կպահանջվի 8-10 տարի հայկական բանակի մակարդակին հասնելու համար

Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանական բանակին կպահանջվի 8-10 տարի հայկական բանակի մակարդակին հասնելու համար

PanARMENIAN.Net - Հիմա պետք է խոսել ոչ թե Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվելու վտանգի, այլ հանկարծակի սկզբի մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Սակայ նա կարծում է, որ Բաքվի կողմից ռազմական գործողություններ սկսելը չի տեղավորվում տրամաբանության մեջ: «Բաքվում հիանալի գիտեն, որ կպարտվեն, եթե պատերազմ սկսեն: Հայկական բանակն այնքան լավ է պատրաստված, որ Ադրբեջանին կպահանջվի 8-10 տարի հայկական բանակի այսօրվա մակարդակին հասնելու համար: Այո, նրանք սպառազինություն են գնում, բայց այդ սպառազինությունը ոչ հմուտ ձեռքերում ոչ մեկին պետք չէ: Կարելի է տիրապետել ժամանակակից համակարգերի և պարտվել, որովհետև Ադրբեջանում բացարձակապես չի կատարվում զինված ուժերի վերապատրաստում»,- ասել է Կիրակոսյանը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---