Մամեդյարովը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, կարծում է հայ փորձագետը![]() 9 հունիսի 2011 - 10:23 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն առաջին անգամ չէ, որ հայտարարում է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու մասին, բայց հայ դիվանագետները դրան նայում են և ավելի գիտակից»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքերով, Մամեդյարովը «դիվանագիտական հնարքի» է դիմում: «Պետք է նշել, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն արվել է ոչ միայն ներքին օգտագործման համար, այլ նաև Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով»,- ասել է նա: Միաժամանակ, Կիրակոսյանը չի բացառել Կազանում հունիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո որոշակի համաձայնագրի ստորագրումը: «Համաձայնագիրը չստորագրելու պատճառ կլինի Ադրբեջանի դիրքորոշումը: Բայց եթե նա այս անգամ էլ տապալի բանակցությունները, ապա դա վատ կավարտվի Բաքվի համար»,- ասել է Կիրակոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |