Արևիկ Թումանյանը դարձել է Օսլոյի պատանեկան մրցաշարի հաղթող

Արևիկ Թումանյանը դարձել է Օսլոյի պատանեկան մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Նորվեգիայից`Օսլոյից, հաղթանակով է վերադարձել է պատանի թենիսիտուհի Արևիկ Թումանյանը, որտեղ նա մասնակցել է «Թենիս Եվրոպայի Ֆրոգներ» մինչև 14 տարեկան թենիսիստների պատանեկան միջազգային մրցաշարի:

Արևիկ Թումանյանը եզրափակչում 6:1, 6:2 հաղթանակ է տարել Նորվեգիայի ներկայացուցիչ Իդա Սելջեվոլ Սկանկեի հանդեպ և դարձել մրցաշարի հաղթող:

Մրցաշարին մասնակցել են պատանի թենիսիստներ հետևյալ 9 երկրներից` Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, Լատվիա, Նիդերլանդներ, Ռուսաստան ու Հայաստան, PanARMENIAN.Net ին հաղորդում է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---