Հայաստանից Կատար կներգրավվի որակյալ աշխատուժ առողջապահության և տեխնոլոգիական ոլորտներում![]() 9 հունիսի 2011 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-8-ը Կատարի Պետության աշխատանքի նախարար Նասեր Բին Աբդալլահ ալ-Համիդիի հրավերով կայացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության այցը Կատարի Պետություն: Պատվիրակության կազմում ընգրկված էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ՀՀ ԱԳՆ և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպումներ ունեցավ Կատարի աշխատանքի նախարարի, առևտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալի, Համադ բժշկագիտական համալիրի և գործատու այլ գործակալությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի շրջանակում փոխադարձ կարևորվեց Հայաստանից Կատարի Պետություն որակյալ աշխատուժի ներգրավման կարևորությունը, մասնավորապես առողջապահության, ինժեներաճարտարապետական, տեխնոլոգիական ոլորտներում: ՀՀ աշխատուժի օգտագործման իրավական և աշխատանքային պայմանագրի դրույթները հստակեցնելու նպատակով կայացած փորձագիտական քննարկման արդյունքում նախաստորագրվեց «ՀՀ և Կատարի Պետության միջև Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության աշխատուժի օգտագործման մասին համաձայնագիրը», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |