Մանվել Բադեյան. Արտահերթ ընտրությունների մասին ՀԱԿ պահանջն ուղղված է երկխոսության գործընթացի տապալմանը![]() 9 հունիսի 2011 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանի կարծիքով ՀԱԿ պահանջն արտահերթ ընտրությունների մասին ուղղված է երկխոսության գործընթացի տապալմանը, քանի որ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Բադեյանը, երկխոսությունը պետք է ընթանա Հայաստանում հասարակական կյանքի բարելավման , երկրի ժողովրդավարացման հարցերի շուրջ: Պատգամավորի խոսքերով, իշխանության և ՀԱԿ-ի միջև երկխոսությունը պայմանավորված է եղել համախմբման մասին հասարակության պահանջով, որի հետ բոլոր քաղաքական ուժերը պետք է հաշվի նստեն: «Ժողովրդին հասկանալի է, որ զարգացումը հնարավոր է միայն միավորման դեպքում: Պառակտումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Բադեյանը: Իր հերթին Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը նշել է, որ չի հասկանում է իշխանությունների մոտեցումը ՀԱԿ-ի հետ բանակցությունների նկատմամբ: Նախկին թեկնածուի խոսքերով, իշխանությունների և ՀԱԿ-ի միջև քաղաքական երկխոսությունը հիմա հեռավոր ապագա է թվում և կարծիքների փոխանակություն ընթանում է ԶԼՄ-ներում, այլ ոչ թե Ազատության հրապարակում: Դա, նրա կարծիքով, մանևրի հնարավորություն է տալիս իշխանություններին և Կոնգրեսին, սակայն հասարակությունն իրական արդյունք դեռ չի ստանում: Նա նշել է, որ ՀԱԿ և իշխանությունների միջև երկխոսության մեջ պետք է լինեն ուժեր և մարդիկ, որոնք ապացուցել են իրենց անաչառությունը և որոնք կարող են անհրաժեշտության դեպքում դատավորի դեր վերցնել այս երկխոսությունում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |