Էդվարդ Նալբանդյանը և Ֆիլիպ Լըֆորը քննարկեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները

Էդվարդ Նալբանդյանը և Ֆիլիպ Լըֆորը քննարկեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Լըֆորին (Philippe Lefort), ով Հայաստան է ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններում առկա բարձր մակարդակի և ինտենսիվ շփումների կապակցությամբ` ընդգծելով, որ այն նպաստավոր դաշտ է ստեղծում երկու երկրների միջև բազմաբնույթ համագործակցության առավել ամրապնդման և ընդյանման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների:

Երկուստեք կարևորվեց համագործակցության առավել ամրապնդումն տնտեսական ու մշակութային ոլորտներում, ինչպես նաև միջխորհրդարանական, ապակենտրոնացված ձևաչափերով:

Կողմերը քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, մասնավորապես Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընթացող ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին վերաբերող մի շարք հարցեր:

Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում, նախարար Նալբանդյանն ընդգծեց Ֆրանսիայի դրական ներգրավվածությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

4  09.06.11 - Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Լըֆորին
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---