Պե՞տք է արդյոք Հայաստանին արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների էշելոն![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում առկա է արտահանման ուղղվածություն ունեցող արտադրության դիվերսիֆիկացիայի խնդիր, հունիսի 9-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Ձեռնարկատերերի և արդյունաբերողների միության տնօրեն Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով, այսօր ներկրումը արտահանումից ավել է 20-25 տոկոսով և այդ միտումը պահպանվում է վերջին 5-6 տարիների ընթացքում: Նրա խոսքերով, Հայաստանից արտահանվող արտադրանքի 80 տոկոսը ներկայացված է 15 ապրանքներով, որոնց շարքում` լեռնահանքային արդյունաբերության արտադրանք, կոնյակ, ոսկի և այլն: «Մենք ունենք արտադրությունը դիվերսիֆիկացնելու խնդիր»,- ասել է նա: Գագիկ Մակարյանն այս խնդրի երկու մոտեցում է տեսնում. կամ Հայաստանում պետք է մշակել արտահանման զարգացման հայեցակարգ և ստեղծել արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների էշելոն, որոնք կարող են նվաճել արտաքին շուկան կամ հետևողականորեն զարգացնել բիզնես-միջավայրը, ինչն էլ անում է երկրի կառավարությունը: Արդյունքում բիզնեսը կունենա պոտենցիալ իր արտահանման հնարավորություններն ընդլայնելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |