Armenix հայկական միկրոբլոգն այս պահին չի աշխատում![]() 9 հունիսի 2011 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Armenix հայկական միկրոբլոգային համակարգն այս պահին չի աշխատում։ Armenix-ի համահիմնադիր և ադմինիստրատոր Վարդան Պապիկյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ ծանրաբեռնվածության պատճառով hosting-ը դժվար է աշխատում (loading) և կախվում է։«Սա արդեն 2-րդ դեպքն է այս տարվա մեջ։ Մենք հիմա աշխատում ենք Armenix-ը վերականգնելու ուղղությամբ և հուսանք ամենաուշը այս երեկոյան այն կրկին կաշխատի։ Երբ օգտվողները շատ ակտիվ են լինում, սերվերը ծանրաբեռնվում է»-ասաց Վարդան Պապիկյանը։ Ըստ Վարդան Պապիկյանը 1 տարում հայկական միկրոբլոգն ունի 1400-ից ավելի օգտագործող, որոնցից 40%-ը ակտիվորեն օգտագործում է այն։ «Օրական ունենում ենք 1500-ից ավելի գրառում։ Բացի դրանից, շատ օգտագործողներ ավտոմատ կերպով իրենց tweet-ներն ուղարկում են Armenix, ինչը էլի դժվարացնում է միկրոբլոգի աշխատանքը։ Մենք ժամանակավորապես կանջատենք այդ հնարավորությունը՝ մինչ անցնենք ավելի լավ սերվերի»։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |