Orange-ն ընդլայնել է ծածկույթը Հայաստանի մայրուղիներին![]() 9 հունիսի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Orange-ն ընդլայնել է ծածկույթը Հայաստանի միջպետական նշանակություն ունեցող հյուսիսային և հարավային մայրուղիներին` Երևանից մինչև երկրի սահմանները` նպատակ ունենալով ապահովել գերազանց կապ ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ հայաստանցիների համար, որոնց այցելությունները դեպի Հայաստանի տարբեր մարզեր բազմապատկվում են ամառային ամիսների ընթացքում: Լայնածավալ աշխատանքների արդյունքում ներկայումս դեպի հյուսիսային սահման տանող մայրուղու 99%-ն Orange-ի ծածկույթի ներքո է, իսկ հարավային մայրուղին ծածկված է 94%-ով: Ընկերությունը շարունակելու է ընդլայնել ծածկույթը, որի աշխատանքներն առավելապես վերաբերելու են մարզային հեռավոր բնակավայրերին: Ցանցի շահագործման լիցենզիան ստանալիս Orange-ը պարտավորություն էր ստանձնել առավելագույնը 3 տարում GSM բացօթյա ծածկույթ ապահովել տրանսպորտային միջպետական` Երևանը Վրաստանին և Իրանին կապող տրանսպորտային մայրուղիների երկայնքի 85%-ում: Ընկերությունն արդեն իսկ գերազանցել է ՀՀ կառավարության կողմից լիցենզիայով սահմանված պարտավորություններն ինչպես 3G ծածկույթի, այնպես էլ մայրուղիների ծածկույթի առումով: Այսօր Orange-ի ցանցը ծածկում է Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |