Մեքսիկայի հեղափոխության մասին պատմող ցուցահանդեսով Հայաստանում բացվեցին Մեքսիկայի օրերը![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Երևանի «Մոսկվայի տանը» Մեքսիկայի հեղափոխության մասին պատմող ցուցահանդեսով բացվեցին Հայաստանում Մեքսիկայի մշակութային օրերը: Բացմանը ելույթ ունեցավ ՀՀ-ում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա), ով մեծ ուրախությամբ ողջունեց բացման բոլոր ներկաներին: Նույն դեսպանության մշակութային հարցերով կցորդ Հենոք Դե Սանտյագոն լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները լավագույնս արտացոլում են իրենց պատմության կարևորագույն էջերից մեկը: Ցուցահանդեսին ներկայացված են Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի արխիվի 28 լուսանկարները` արված Կասակոլա ընտանիքի կողմից: Մեքսիկայի հեղափոխությունը տեղի է ունեցել 1911 թ-ին, որտեղ Ֆրանցիսկո Մադերոյի գլխավորությամբ հեղափոխական զորքը տապալեց 34 տարի երկրում ղեկավարած գեներալ Պորիֆիրիո Դիասի դիկտատուրան: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 11-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |