Հայաստանն ու Մեքսիկան կհամագործակցեն մշակույթի, սպորտի և գիտության ոլորտում

Հայաստանն ու Մեքսիկան կհամագործակցեն մշակույթի, սպորտի և գիտության ոլորտում

PanARMENIAN.Net - Մեքսիկայի և Հայաստանի միջև կկնքվի համաձայնագիր, որը կնդգրկի մի շարք փոխանակման ծրագրեր մշակույթի, գիտության և սպորտի ոլորտներում: Ինչպես նշեց ՀՀ-ում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը Մոսկվա), «հայերը շատ տաղանդավոր ժողովուրդ են և մենք բոլորս կարող ենք շատ բան սովորել հայերից»: Ստորագրվելիք պայմանագրի համաձայն նախատեսվում են փոխանակումներ գրադարանային և թանգարանային ոլորտներում: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը ասաց, որ համաձայնագրի ստորագրումը դեռ բանակցային փուլում է և դեռ հստակ որոշված չեն ստորագրման ժամկետները:

Բրավոն իր հերթին նշեց, որ շատ կցանկանար, որ հայ գրողների ստեղծագործությունները թարգմանվեն իսպաներեն, իսկ մեքսիկացի հեղինակների ստեղծագործությունները` հայերեն:

Հունիսի 9-11-ը Երևանում անց են կացվում Մեքսիկայի մշակույթի օրեր, որը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Մեքսիկայի դեսպանության կողմից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---