Հունիսի 9-11-ը Հայաստանում անցնում են Մեքսիկայի մշակութային օրերը![]() 9 հունիսի 2011 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-11-ը կայանալու է Մեքսիկայի մշակութային օրերը Հայաստանում, որի շրջանակներում սպասվում են մի շարք միջոցառումներ: Օրերը մեկնարկեցին Մեքսիկայի հեղափոխության մասին պատմող ցուցահանդեսով, որտեղ ներկայացված են Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի արխիվի 28 լուսանկարները` արված Կասասոլա ընտանիքի կողմից: Օրերի բացմանը ներկա է գտնվել ՀՀ-ում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն,(նստավայրը Մոսկվա) ով հունիսի 10-ին ԵՊԼՀ-ում հանդես կգա Մեքսիկայի մասին պատմող դասախոսությամբ: Բացի դրանից նախատեսված է նաև մեքսիկական ֆիլմերի ցուցադրություն, մասնավորապես Է. Ֆերնանդեսի 1946թ. «Սիրահարվածը», Դ. դե Ֆուզնետեսի 1933թ. «Մենդոսի քավորը» և Լ. Բունյուելի 1953թ. «Երազանքը ճամփորդում է տրամվայով» ֆիլմերը: Նույն օրը Գեղագիտական ազգային կենտրոնում կայանալու է «Մեքսիկան իմ աչքերով» մանկական ցուցահանդեսի բացումը, որտեղ Մեքսիկայի դեսպանը լավագույներին կհանձնի մրցանակներ: Դեսպանը նաև հավելեց, որ հայերն ու մեքսիկացիները ունեն բազում ընդհանրական գծեր, մասնավորապես դա երևում է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգում, որտեղ երկու ազգերը համատեղ նախագծերով են հանդես գալիս: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |