Արցախ. ԵԱՀԿ առաքելությունը պետք է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ մշակի![]() 9 հունիսի 2011 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը որևէ նոր կամ արտակարգ հարցեր չեն քննարկվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Դա սովորական հանդիպում էր… Քննարկվել են այն հարցերը, որոնք դեռևս լուծված չեն, մասնավորապես` Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին, դիպուկահարների հեռացումը շփման գծից և մի շարք այլ հարցեր, այդ թվում` Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը»,- նշել է նա: Բաբայանի խոսքով, հանդիպմանն առայժմ կարծիքների փոխանակություն է տեղի ունեցել, սակայն աշխատանքն ընթանում է, մասնավորապես, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների կատարելագործման շուրջ: Նա նկատել է, որ առայժմ նման մեխանիզմներ գոյություն չունեն, սակայն ԵԱՀԿ առաքելությունը հակամարտության գոտում Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հետ համատեղ պետք է կամաց-կամաց մշակի այդ մեխանիզմները, որպեսզի նման խախտումներին համապատասխան և համարժեք քաղաքական պատասխան տրվի միջազգային հանրության կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |