Յելի համալսարանի երգչախումբը համերգով հանդես կգա Երևանում 9 հունիսի 2011 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Յելի համալսարանի երգչախումբը (ԱՄՆ) կայցելի Հայաստան: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ստացված նամակում, Յելի երգչախմբի շրջանավարտները հանդես կգան լայնամասշտաբ համերգով, որը կկայանա հունիսի 26-ին` ժամը 19:00-ին, Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Համերգի շրջանակներում երգչախումբը ելույթ կունենա Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ինչպես նաև համերգի հատուկ հյուրերի` կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանդին Օրբելյանի, «Փարոս» կամերային երգչախմբի և տենոր Եղիշե Մանուչարյանի հետ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |