ՀԿԵՈՒ-ն հանդես է եկել որպես «Նոր անուններ» փառատոնի գլխավոր հովանավոր10 հունիսի 2011 - 10:34 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հանդիսանում է «Նոր անուններ» առաջին պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնի գլխավոր հովանավոր: Փառատոնը կանցնի Երևանում մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը: Փառատոնն անցնում է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի մշակույթի նախարարության, պետական ֆիլհարմոնիկ և պետական կամերային նվագախմբերի աջակցությամբ: Փառատոնին կմասնակցեն մինչև 18 տարեկան 31 շնորհալիներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Վրաստանից և Իրանից: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը նշում է, որ նման փառատոնները Հայաստանում թույլ են տալիս ոչ միայն ակտիվացնել մշակույփային կյանքը հանրապետությունում, այլև նոր տաղանդներ հայտաբերել: «Այս տաղանդները՝ հայկական և համաշխարհային մշակույթի ապագան են և ես համոզված եմ, որ մի քանի տարի անց նրանք կզբաղեցնեն իրենց տեղը մշակույթի ակնառու գործիչների շարքում», - ասում է Շայդուլլինը և նշում է, որ տաղանդավոր երեխաները կարիք ունեն ոչ միայն նյութական, այլ նաև հոգեբանական օգնության.«Շնորհալի երեխաները պետք է հավատան իրենց ուժերի մեջ, հավատան, որ նրանք ունեն մեծ ներուժ և նրանք միայնակ չեն՝ իրենց օգնում են ոչ միայն ծնողները, հարազատները, այլ նաև ուրիշ, այժմ դեռ անծանոթ մարդիկ», հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: ![]() ![]() Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |