Եվրահանձնաժողովը կօգնի բարձրացնել Հայաստանի միջուկային ոլորտի անվտանգությունը

Եվրահանձնաժողովը կօգնի բարձրացնել Հայաստանի միջուկային ոլորտի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունիսի 10-ի նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի (ՄԿՀՄ) ինստիտուցիոնալ զարգացում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությունը համաձայնություն տալու մասին: Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, այդ համաձայնագիրը թույլկ տա բարձրացնել Հայաստանի հնարավորությունները միջուկային ոլորտում: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 1 000 000 եվրո։

ԵՄ քաղաքականության առաջնահերթ նպատակն է նախկին ԽՍՀՄ երկրներում «օժանդակել արդյունավետ միջուկային անվտանգության մշակույթի խթանմանը»` ԱԷՄԳ Միջուկային անվտանգության մասին կոնվենցիային համապատասխան:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---