Ղարաբաղում վաղաժամկետ են համարում խաղաղապահների մասին հայտարարությունները10 հունիսի 2011 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին խոսելը վաղաժամկետ է: Այդ մասին լրագրողներին Երևանում հաղորդել է Արցախի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: «Տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման գործընթացը հենց այնպես տեղի չի ունենում: Բացի դրանից, բոլոր կողմերը պետք է համաձայնեցնեն այդ ուժերի կազմը, քանակը և տեղակայման գոտիները: Սակայն նման հիմքեր այօրվա դրությամբ չկան»,- ասել է Ղուլյանը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններն այն մասին, որ արդեն պայմանավորվածություն կա խաղաղապահական ուժերի կազմի մասին, որը, իբր, տեղակայվելու է Ղարաբաղում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են դիվանագիտական աղբյուրները: «Բանակցությունների ընթացքում նման հարց չի քննարկվում: Ներկայումս քննարկվում է միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Խաղաղապահական ուժերի ո'չ կազմը, ո'չ էլ քանակը համաձայնեցված չէ կողմերի միջև»,- հայտնել է աղբյուրը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է, թե «պայմանավորվածություն կա այն մասին, որ խաղաղապահական ուժերը ձևավորվելու են ոչ (ԵԱՀԿ ՄԽ) համանախագահ երկրների և ոչ էլ հարևան երկրների թվից»: «Բոլոր այդ հարցերը լրացուցիչ քննարկման կարիք ունեն»,- ասել է Էլմար Մամեդյարովը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |