Հայաստանի ազգային պատկերասրահում կնշվի նկարիչ Ռաֆայել Աթոյանի 80-ամյակը10 հունիսի 2011 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսով կնշվի Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի ծննդյան 80-ամյա և ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանները: Ցուցահանդեսին ներկայացվելու են տարբեր տարիների գեղանկարչական աշխատանքներ, որոնց մի մասը ստեղծվել է Հայաստանում, մյուսը` ԱՄՆ-ում, ուր 1994 թ-ից բնակվում է նկարիչը: Ռաֆայել Աթոյանը ծնվել է 1931 թ. հունվարի 31-ին Լենինականում (այժմ` Գյումրի): Հաճախել է տեղի Ս. Մերկուրովի անվ. նկարչական դպրոցը, մասնագիտական կրթություն է ստացել Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստական ուսումնարանում (1943-1953, դասատուներ` Մ. Քամալյան, Ե. Աբրահամյան) և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1953-1959, դասատուներ` Մ. Սարյան, Հ. Զարդարյան, Է. Իսաբեկյան, Ա. Նալբանդյան): Երկար տարիների բեղմնավոր գործունեության հանրագումարը նկարչի` հայրենիքում և արտասահմանում կազմակերպված անհատական ցուցահանդեսներն են (Երևան, Գյումրի, Մոսկվա, Բելգրադ, Վիեննա, Զալցբուրգ, Ավինյոն, Մանիլա, Բոստոն, Մանչեստեր, Ֆրեզնո, Լոս Անջելես և այլն): Նկարիչն արժանացել է մի շարք մրցանակների ու պատվոգրերի. 1982 թ. արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչման, 1989 թ. պարգևատրվել է Արհմիության խորհրդի մրցանակով գրականության, արվեստի և լրագրության ոլորտում` «Իմ մանկության աշխարհը» նկարաշարի համար, իսկ 1994 թ. Ֆրեզնոյում պարգևատրվել է «Լավագույն աշխատանք» պատվոգրով: Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 29-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |