Հունիսի 13-ին Երևանում կկայանա չծխողների իրավունքների պաշտպանությանը նվիրված ցուցահանդես![]() 10 հունիսի 2011 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին` ժամը` 12:00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի հարակից բացօթյա տարածքում կկայանա ցուցահանդես` նվիրված չծխողների իրավունքների պաշտպանությանը: Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի սաները կներկայացնեն իրենց աշխատանքները` նվիրված ծխելու և երկրորդային ծխի ազդեցության հիմնախնդիրներին: Երիտասարդ ստեղծագործողներն արվեստի լեզվով իրենց վերաբերմունքն են արտահայտում այս արատավոր երևույթի նկատմամբ: Ցուցահանդեսը կազմակերպում է Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ: Ծխախոտի օգտագործումը և երկրորդային ծխի ազդեցությունը հանրային առողջապահության առաջնահերթ խնդիրներից է Հայաստանում և այն հնարավոր է կանխել: Ներկայիս օրենսդրությունը միայն մասնակի է պաշտպանում չծխողների, այդ թվում նաև երեխաների իրավունքները: Ավելին, դպրոցական տարիքի երեխաները ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը ինչպես տներում, այնպես էլ հանրային վայրերում: Այսպես օրինակ, յուրաքանչյուր 10 դեռահասներից 9-ը ապրում է տներում, որտեղ ծխում են իրենց ներկայությամբ, իսկ 8-ը ենթարկվում է ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը հանրային վայրերում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |