Սերժ Սարգսյանն ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը![]() 10 հունիսի 2011 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով խորհրդարանականներին` Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվացող համագործակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, խորհրդարանների համագործակցության ամրապնդումը կխթանի երկու երկրների քաղաքական, սոցիալական, տնտեսական զարգացումը: Հանրապետության ղեկավարին ներկայացվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի այսօր կայացած 8-րդ նիստում քննարկված հարցերի շրջանակը: Հանդիպման մասնակիցները հատկապես կարևորել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ՀՀ-ԼՂՀ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների համակարգումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |