Երևանում քննարկվեց դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների դասավանդման հարցը10 հունիսի 2011 - 21:35 AMT PanARMENIAN.Net - 2011թ. հունիսի 10-ին Երևանում ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների դասավանդման հարցի շուրջ քննարկում: Կլոր սեղանին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարությունից, ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից, ՀՀ Առողջապահության նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, շահագրգիռ հասարակական կազմակերպություններից: Քննարկման մասնակիցները միաձայն համաձայնեցին այն մտքի հետ, որ ճանապարհային անվտանգության տեսանկյունից այսօր անհրաժեշտ է երեխաների իրազեկման բարձրացումը: Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչ Նաիրա Հարությունյանն առաջարկեց Երևանի դպրոցներում անցկացնել հանդիպումներ ոստիկանության աշխատակիցների հետ, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան հարցեր ուղղել և ստանալ սպառիչ պատկերացում ճանապարհային կանոնների պահպանման կարևորության վերաբերյալ: Նրա խոսքով, օրինապաշտ և կրթված աշակերտները վաղվա օրվա երաշխիքն են, և սովորեցնելով նրանց ճանապարհային կանոնները, ապահովվում է ոչ միայն այսօր դեպքերի նվազեցումը, այլև վաղվա հասարակության հանգիստ կյանքը: ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ներկայացուցիչ Ռոմելլա Աբովյանն առաջարկեց կազմակերպել աշակերտների համար պարբերական այցելություններ վարորդական դպրոցներ, ճանապարհային ոստիկանություն, տուգանային հրապարակներ և այլն: ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, կարևորելով քննարկվող հարցը, հայտնեց իր պատրաստակամությունը համագործակցելու դպրոցների հետ` առաջարկելով գոնե տարրական դասարաններում ճանապարհային երթևեկության կանոնները դասավանդել որպես առարկա, իսկ ավելի բարձր դասարաններում այն ներառել այլ առարկաների ուսումնական ծրագրերում: Քննարկման մասնակիցները պատրաստեցին առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |