Թուրքիան առաջարկել է Քադաֆիին հեռանալ Լիբիայից ինչ-որ «երաշխիքների» դիմաց

Թուրքիան առաջարկել է Քադաֆիին հեռանալ Լիբիայից ինչ-որ «երաշխիքների» դիմաց

PanARMENIAN.Net - Թուրքիան «երաշխիքներ» է առաջարկել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին երկրից մեկնելու դիմաց: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերով, Քադաֆին այլընտրանք չունի: «Մենք ասել ենք նրան, որ կօգնենք մեկնել այնտեղ, ուր ցանկանում է»,- ասել է Էրդողանը:

«Անկախ պատասխանից, որը նա կտա, մենք կքննարկենք այս հարցը ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ, սակայն, ցավոք սրտի, մենք նրանից պատասխան չենք ստացել»,- ասել է Էրդողանը: Նա չի պարզաբանել, թե ինչպիսի երաշխիքներ են առաջարկվել Քադաֆիին, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---