Ջութակահար Հրաչյա Ավանեսյանը կմասնակցի Չայկովսկու անվան մրցույթին

Ջութակահար Հրաչյա Ավանեսյանը կմասնակցի Չայկովսկու անվան մրցույթին

PanARMENIAN.Net - Ջութակահար Հրաչյա Ավանեսյանին թույլատրվել է մեկնել Մոսկվա, մասնակցելու Չայկովսկու անվան միջազգային մրցույթին: Մրցույթին մասնակցելու համար երաժշտին ընդառաջել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ջութակահարի հարազատներից մեկը:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում վերջերս հայտնվել էր մի տեղեկատվություն, համաձայն որի ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, ով ավարտել է Բրյուսելի Թագավորական Կոնսերվատորիան, չի կարող մասնակցել հունիսի 13-ին Ռուսաստանում կայանալիք Չայկովսկու անվան հերթական միջազգային մրցույթին, քանի որ գտնվում է հետախուզման մեջ և Ռուսաստան մտնելու իրավունք չունի: Պատճառը եղել է ջութակահարի բանակում չծառայած լինելը:

Ջութակահարը բազմաթիվ հաջողություններ է ունեցել արտերկրում. նրան Բելգիայի Թագուհի Ելիզաբեթի անվան ակադեմիայում տրամադրվել է Իտալացի աշխարհահռչակ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած “Piatti” ջութակը, որի վրա երկար տարիներ նվագել է լեգենդար ջութակահար Նիկկոլո Պագանինին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---