Վրացական և հայկական եկեղեցիները առկա խնդիրների լուծման հանձնաժողով կստեղծեն11 հունիսի 2011 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Վրացական և հայկական եկեղեցիները երկու երկրների եկեղեցական հարաբերություններում առկա խնդիրների լուծման հանձնաժողով կստեղծեն: Այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել Համայն Վրաց Պատրիարք-կաթողիկոս, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Պիցունդայի և Ցխում-Աբխազեթի միտրոպոլիտ Եղիա Երկրորդի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի փակ հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդում է Վրաստանի Պատրիարքարանը, Եղիա Երկրորդն ու Գարեգին Երկրորդը քննարկել են Հայաստանում և Վրաստանում վրացական և հայկական եկեղեցիների իրավական կարգավիճակը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է նաև Վրաստանում հայկական եկեղեցու իրավական կարգավիճակի յուրացման թեմային: Համայն Վրաց Պատրիարքն իր հերթին անդրադարձել է Հայաստանում վրացական եկեղեցիների վերադարձի խնդրին: Ինչպես նշել է Եղիա Երկրորդը, վիճելի եկեղեցական հարցերի լուծման համար Վրաստանում գիտական հանձնաժողով կստեղծվի, և նման քայլը պետք է կատարվի նաև հայկական կողմից: Գարեգին Երկրորդն իր հերթին մատնանշել է, որ վրացական սփյուռքը երբեք խնդիրներ չի ունեցել Հայաստանում իրավական կարգավիճակի յուրացման հարցում, և ապագայում ևս այդպես է լինելու: Նա նշել է, որ կդիտարկվի նաև Հայաստանում վրացական եկեղեցիների փոխանցման հարցը, հաղորդում է Գրուզիա Օնլայնը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |