Թուրքիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ![]() 12 հունիսի 2011 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Երկրի շրջանների մեծամասնությունում, այդ թվում Ստամբուլում և Անկարայում, քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով 8:00-ին: Թուրքիայի որոշ մասերում, հիմնականում արևելքում, ընտրատարածքները բացվել են մեկ ժամ շուտ: Ընտրություններին մասնակցում են 15 կուսակցություններ: Ֆավորիտ է համարվում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը, որի առաջնորդը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Փորձագետները կարծում են, որ Էրդողանի կուսակցությունն ավելի քիչ ձայն է հավաքելու, քան 2007-ի ընտրությունների ժամանակ: Այդ ժամանակ ԱԶԿ-ն ստացել էր ընտրողների 47 տոկոսի ձայները: Եթե իշխող կուսակցությունը ստանա մանդատների բացարձակ մեծամասնությունը, ապա մտադիր է փոխել երկրի սահմանադրությունը, որն ընդունվել է դեռևս 1982-ին: Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն ձայների 10 տոկոսը: Հիմա Թուրքիայի խորհրդարանում գտնվում են 7 կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև 8 անկախ պատգամավորներ, հաղորդում է Lenta.ru-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |