Հենրիխ Մխիթարյանին կարելի է համեմատել Արշավինի հետ, համոզված է Ռոման Բերեզովսկին![]() 12 հունիսի 2011 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին կարելի է համեմատել Լոնդոնի «Արսենալի» և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի հետ: Այդ մասին «ՄԿ Պիտերում» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի հավաքականի և «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին: «Հենրիխին իրոք կարելի է համեմատել Արշավինի հետ: Որոշ հարցերում Արշավինն ավելի ուժեղ է, սակայն Հենրիխը թիմի համար ավելի օգտակար խաղացող է»,- նշել է Հայաստանի հավաքականի դարպասապահը: «Միգուցե դա շատ վերամբարձ հնչի, բայց մեր թիմը կարելի է համեմատել «Բարսելոնայի» հետ այն առումով, որ ֆուտբոլիստների մեծամասնությունը մանկուց միասին են խաղում և տրամադրված են ցույց տալու խաղի գեղեցիկ ոճ»,- ասել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |