Կանադայի հայերը հացադուլ են անցկացնում ի նշան բողոքի Հայոց ցեղասպանության Ժխտման դեմ![]() 12 հունիսի 2011 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչների խումբը 72-ժամյա հացադուլ են սկսել Տորոնտոյում թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: Ինչպես նշվում է ՀՅԴ Երիտասարդական միության կողմից PanARMENIAN.Net ստացված հաղորդագրությունում, հացադուլը դադարեցվելու է հունիսի 13-ին Տորոնտոյում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի մոտ: Ինչպես նշել է ՀՅԴ Երիտասարդական միության ակտիվիստներից Մարկ Փայլագյանը, որը նույնպես մասնակցում է հացադուլին, հացադուլի նպատակն է ցույց տալ աշխարհին և հասարակությանը, որը թեև անցել է 96 տարի, աշխարհը չի մոռացել Հայոց ցեղասպանությունը: «Թուրքական կառավարությունը պետք է ճանաչի և ընդունի սեփական պատմությունը, որպեսզի ցեղասպանություն անունով հանցագործությունն այլևս չկրկինվի»,- ասել է Մարկ Փայլագյանը: Հատկանշական է, որ այդ ակցիան տեղի է ունենում Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների ֆոնի վրա, ինչը պատահական չէ: Այդպիսով ակցիայի մասնակիցները ցանկանում են ուղերձ հղել թուրքական իշխանություններին, որ աշխարհը լուռ չի հետևելու Թուրքիայում մարդու իրավունքների խախտմանը և Հայոց ցեղասպանության հերքմանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |