2011թ. առաջին հինգ ամսում «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից է օգտվել 526 634 ուղևոր

2011թ. առաջին հինգ ամսում «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից է օգտվել 526 634 ուղևոր

PanARMENIAN.Net - 2011թ. հունվար-մայիսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը փոխադրել է 526 634 ուղևոր՝ 2010 թվականի նույն ժամանակահատվածի 494 509 ուղևորի համեմատ, հայտնում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում երկրր է ժամանել 233 360 մարդ՝ 2010 թվականի 218 846-ի դիմաց, մեկնել է 293 274 մարդ՝ 2010 թվականի 275 663-ի դիմաց:

2011թ. հունվար-մայիսին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է 3,1 հազար տոննա բեռ՝ 2010թ. 3 հազար տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 1111 տոննա բեռ 2010թ. 1032 տոննայի դիմաց և ներկրվել է 2017 տոննա 2010թ. 2038 տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 3510՝ 2010թ. 3373-ի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---