Հայ ճարտարապետները շահեկան ինքնատիպություն են հաղորդել Ստամբուլին13 հունիսի 2011 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին ՀՀ Ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտում կայանալու է«Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որը կազմակերպվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Ցուցահանդեսում կներկայացվեն 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Ստամբուլի քաղաքաշինական դիմագծի ձևավորման մեջ կարևոր դեր ունեցած հայ ճարտարապետների ստեղծագործությունները, որոնք կվերակենդանացնեն մեր օրերում մոռացության մատնված հայ ճարտարապետներին ու նրանց գործերը: Ցուցահանդեսում կներկայացվեն Ստամբուլի ճարտարապետական կերպարանավորման գործում իրենց բաժինը բերած հայ ճարտարապետները, որոնք անցյալից եկող իրենց փորձառության հետ մեկտեղ յուրացնելով արևմտյան ճարտարապետության ավանդույթները, եվրոպական ոճը ներմուծեցին Ստամբուլ, քաղաքին հաղորդելով շահեկան ինքնատիպություն: Ցուցահանդեսը ընդգրկում է ավելի քան 40 հայ ճարտարապետների 100-ից ավելի գործերի լուսանկարներ: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները առիթ կունենան նյութի վերաբերյալ երկու կարճ ժապավեններ դիտել, տեղեկություններ ստանալ ճարտարապետների և նրանց կառույցների մասին: Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն պոլսահայ ճարտարպետներին նվիրված դասախոսություններ: Առաջին դասախոսությունը կկայանա հունիսի 15-ին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |