Թեթև ատլետիկայի ԵԱ թիմային առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 20 մարզիկներ

PanARMENIAN.Net - Հայաստանի թեթև ատլետիկայի հավաքականը հունիսի 18-19-ին կմասնակցի Ռեյկյավիկում կայանալիք Եվրոպայի թիմային առաջնությանը 3 դիվիզիոնում

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանն ասաց, որ հավաքական են հրավիրել այն մարզիկներին, որոնք լավ են դրսևորել իրենց Հայաստանի առաջնությունում: «Երկրի առաջնությունից հետո մենք հավաք ենք անցկացնում Ծաղկաձորում, որը կավարտվի հունիսի 14-ին, այնուհետև կմեկնենք Ռեյկյավիկ: Թիմում ընդգրկված է 11 մարզիկ և 9 կին մարզիկներ: Հայկական պատվիրակության կազմում մարզիկներից բացի կընդգրկվեն նաև 10 այլ անդամներ՝ մարզիչներ, բժիշկներ»,-ասել է Հայրապետյանը:

Եվրոպայի թիմային առաջնությունից հետո, հայ ատլետները կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը Լիլում (Ֆրանսիա), այնուհետև Օստրավայում (Չեխիա) տեղի կունենա մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն: «Մեր պատանիները Տալլինում արդեն կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, իսկ օգոստոսի վերջում և սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծահասակների աշխարհի առաջնությունը»,-ասել է Միշա Հայրապետյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---