Շվեդիայի ԱԳ նախարարը խորհուրդ է տալիս ԼՂ հիմնախնդիրը լուծելիս չպատճենել Ալանդական կղզիների մոդելը

Շվեդիայի ԱԳ նախարարը խորհուրդ է տալիս ԼՂ հիմնախնդիրը լուծելիս չպատճենել Ալանդական կղզիների մոդելը

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության պես հիմնախնդիրների լուծման համար հարկավոր է զանազան օրինակներ դիտարկել, որտեղ լուծումն արդեն գտնվել է: Ես չեմ կարծում, որ դրանք պետք է ճշգրտությամբ պատճենել»,- Բաքվում հայտնել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը` մեկնաբանելով հարցն այն մասին, թե արդյոք Ալանդական կղզիների ինքնավարության մոդելը կարող է կիրառվել ղարաբաղյան հակամարտությունը լուծելիս: Նախարարը չի բացառել այն հնարավորությունը, որ Եվրոպայում հակամարտությունների լուծման նման մոդելները կարող են օգտագործվել` նշելով, որ դրանք չարժե ճշգրտությամբ պատճենել: «Ալանդական կղզիների կապակցությամբ նման բան պատահել էր Ֆինլանդիայի հետ: Անցկացվեց հանրաքվե, եթե չեմ սխալվում 1920 թվականին: Արդյունքում մենք Ֆինլանդիայի ներսում ինքնավարության ձեռքբերման համաձայնագիր կնքեցին: Եվ նրանք այնտեղ երջանիկ ապրում են: Կան ուրիշ օրինակներ` Հարավային Տիրոլը, որտեղ հակամարտությունը դաժան փուլում էր, կար նաև բռնություն, սակայն խնդիրը խաղաղ ճանապարհով լուծվեց»,- հայտնել է նախարարը, հաղորդում է ԱՊԱ-ն:

Ալանդական կղզիները գտնվում են Բալթիկ ծովում, որը Ֆինլանդիայի կազմի մեջ է մտնում և այդ երկրի ինքնավար գավառն է: 1917 թվականին Ալանդի բնակիչները կղզիները Շվեդական թագավորության կազմում ընդգրկելու մասին կոլեկտիվ հանրագիր ներկայացրեցին շվեդական թագավորին: 1921 թվականին Ազգերի Լիգայի Խորհուրդը Ալանդական կղզիների կարգավիճակի հարցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունեց: Ֆինլանդիան պահպանեց կղզիների հանդեպ ինքնիշխանությունը, սակայն պարտավորվեց կղզիների բնակչությանը երաշխավորել շվեդական լեզվի, մշակույթի և տեղական ավանդույթների պահպանումը: Այդ որոշումն ընդունվեց նաև կղզիների բնակչության կողմից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---