Ստեփան Սաֆարյանն ու Թոմաս Մելիան անհրաժեշտ են համարում ՀՀ-ում համակարգային բարեփոխումների անցկացումը

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը և խմբակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիայի հետ: Ինչպես հաղորդում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում մարդու իրավունքների վիճակն ու ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև` համակարգային բարեփոխումներին ու սահմանադրական փոփոխությունների հրամայականին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հունիսի 11-ին խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հանդիպել էր ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչեկի հետ և քննարկել մի շարք ներքին և արտաքին քաղաքական խնդիրներ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---