Էդվարդ Նալբանդյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումները 14 հունիսի 2011 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի, հատկապես՝ Շվեդիայի հետ փոխշահավետ համագործակցության համակողմանի շարունակական զարգացումը եւ վստահություն հայտնեց, որ իր գործընկերոջ այցելությունը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնմանը եւ խորացմանը: Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, եւ ընդգծեց, որ Շվեդիան վերջին տարիներին ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի եւ հարավկովկասյան տարածաշրջանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Նախարարներ Նալբանդյանն ու Բիլդտը անդրադարձան երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական, առեւտրատնտեսական, կրթական, մշակութային համագործակցության զարգացմանը, ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների հաստատմանը, գործարար կապերի խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Երկուստեք նշվեց, որ վերջին տարիներին բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները, բազմաթիվ հանդիպումները միջազգային հարթակներում՝ երկկողմ կապերին նոր լիցք հաղորդելու պատրաստակամության վկայությունն են: Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին հավելյալ ջանքեր գործադրել տարբեր բնագավառներում հարաբերություններն ընդլայնելու համար: Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, մանրամասն քննարկվեց «Արեւելյան գործընկերություն» ծրագրի իրականացման ընթացքը, որի գլխավոր նախաձեռնողներից է Շվեդիան: Մասնավորապես քննարկվեցին ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի շուրջ եւ վերահաստատվեց, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ Կազանում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ: Բանակցությունների օրակարգում էին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |