Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 14 հունիսի 2011 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը, որը պաշտոնական այցով գտնվում է Երևանում, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Շվեդիայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում և ծաղիկներ` Հավերժական կրակին` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև նա այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է թանգարանի ցուցանմուշներին: Նախարարը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |