Թուրքագետ. Խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն չկարողացավ հասնել իր առավելագույն ձգտումներին

Թուրքագետ. Խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն չկարողացավ հասնել իր առավելագույն ձգտումներին

PanARMENIAN.Net - Թուրքական քաղաքական իրականության մեջ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական սակարկության նոր փուլ է սկսվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա, ինչպես ակնկալվում էր, Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը հաղթեց ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 50 տոկոսը, սակայն, ինչպես նշել է փորձագետը, կուսակցությունը չկարողացավ հասնել իր առավելագույն ձգտումներին: «ԱԶԿ-ի մաքսիմում-ծրագիրը նախատեսում էր 367 մանդատի առկայություն խորհրդարանում: Դա թույլ կտար ԱԶԿ-ին ինքնուրույն փոխել երկրի սահմանադրությունը և ուժեղացնել նախագահի ինստիտուտը: Սակայն, դա չստացվեց և ԱԶԿ-ն ստիպված է լինելու բանակցել մյուս կուսակցությունների հետ»,-ասել է Մելքոնյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---