«ԱրմենՏել»-ն ընդլայնել է 3G ցանցի տարածումը14 հունիսի 2011 - 16:57 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Հայաստանի 3G ցանցի ընդլայնման մասին: 2011թ-ի հունիս ամսվա դրությամբ երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Վայք, Դիլիջան, Իջևան, Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Արամուսում, Բալահովիտում, Գառնիում, Ձորաղբյուրում և Նոր Հաճնում:Ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է այդ քաղաքներում գործող երրորդ սերնդի ցանցի հզորությունը: «ԱրմենՏել» -ը մոտակա մեկ ամսվա ընթացքում 3G ցանցը կգործարկի նաև Ագարակում, Աշոցքում, Բերդում, Եղեգնաձորում, Քաջարանում, Մարալիկում, Մեղրիում, Նոեմբերյանում, Սիսիանում, Սանահինում, Ստեփանավանում, Թալինում, Տաշիրում և Ճամբարակում: «ԱրմենՏել» ընկերությունն ուրախ է հերթական անգամ հայտարարել ՀՀ մարզերում 3G ցանցի ինչպես աշխարահագրության, այպես էլ հզորության ընդլայնման մասին: Երրորդ սերնդի ցանցում կատարված զգալի ներդրումների շնորհիվ։ Մենք ապահովում ենք որակյալ բջջային կապ, գերարագ ինտերնետ և այլ ժամանակակից ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերի բնակիչների համար», - նշեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «ԱրմենՏել»-ն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանցը. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-ի սեպտեմբերին` կոմերցիոն շահագործման: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |