Հայաստանի նախագահը Շվեդիայի ԱԳՆ ղեկավարի հետ զրուցել է Հայաստան-ԵՄ համագործակցությունից![]() ![]() PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 14-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտին: Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ակտիվացումը: Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ՝ նշելով, որ այստեղ նույնպես կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շվեդիան Արևելյան գործընկերության նախաձեռնողներից մեկն է: Ընդգծելով երկու երկրների միջև առկա հնարավորություններն ու ներուժը՝ երկուստեք կարևորվել է հայ-շվեդական համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու և զարգացնելու անհրաժեշտությունը: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ, հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամուլի ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |