Արցախի նախագահ. Հակամարտության ուժային լուծման տարբերակն անհեռանկարային է՝ դա ցույց տվեց նախորդ պատերազմը 14 հունիսի 2011 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կողմը երբեք չի բացառում մարտական գործողությունների վերսկսման սցենարը, հատկապես Ադրբեջանի ահագնացող ռազմաշունչ հռետորաբանության ու հակահայկական քարոզչության ֆոնի վրա: Այդ մասին «Վոեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: «Սակայն, լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունն իրոք փոքր է: Պատերազմը հղի է անկանխատեսելի հետևանքներով և հազիվ թե միջազգային հանրությունը, մասնավորապես միջնորդ երկրները, շահագրգռված լինեն նրանում, որ այնպիսի կարևոր տարածաշրջանը, ինչպիսին Հարավային Կովկասն է, լինի անկանխատեսելի ու անկայուն»,-ասել է Բակո Սահակյանը: Արցախի նախագահը հայտարարեց նաև, որ ԼՂՀ պաշտպանության բանակն ունի մարտունակության բարձր մակարդակ և Արցախի զինված ուժերն ի վիճակի են դիմակայել Ադրբեջանի հնարավոր ագրեսիային: «Այնուամենայնիվ, հակամարտության ուժային լուծման տարբերակն անհեռնկարային է՝ դա ցույց տվեց նախորդ պատերազմը: Վերապրելով պատերազմը, մենք ավելի ենք գնահատում խաղաղությունը»,-ասել է Արցախի նախագահը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |