Բակո Սահակյան. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ԼՂՀ անկախության իրավաբանական ճանաչմամբ

Բակո Սահակյան. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ԼՂՀ անկախության իրավաբանական ճանաչմամբ

PanARMENIAN.Net - «Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ամենալայն ինքնավարություն տրամադրելու պատրաստակամությանը՝ այդ երկրի քաղաքական գործիչներն ուղղակի քաղաքական շահարկումներով են զբաղված»,-ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Վոեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում:

«Վերադարձ դեպի անցյալը չկա, կարծում եմ, դա բոլորի համար է պարզ»,-ասել է նա: Ընդ որում, Սահակյանը հիշեցրել է, որ Արցախն արդեն ունեցել է ինքնավարություն խորհրդային իրականության 70 տարվա ընթացքում և «բոլորը գիտեն, թե ինչով դա ավարտվեց»:

Արցախի նախագահը հայտարարեց նաև, որ Ադրբեջանի կազմում ԼՂՀ ոչ մի լայն կամ մեկ այլ ինքնավարության մասին խոսք լինել չի կարող: «Հակամարտությունն Ադրբեջանի հետ կարող է հանգուցալուծվել միայն մեկ միջոցով՝ միջազգային մակարդակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության իրավական ճանաչմամբ: Դա ինչպես ժողովրդի կարծիքն է, այնպես էլ մեր հանրապետության իշխանությունների»,-ասել է Բակո Սահակյանը:

Արցախի Հանրապետություն
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---